«Հրապարակ». Ով կդառնա Մատենադարանի տնօրեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը լուծարելուց և կանոնադրության մեջ փոփոխություններից հետո Մատենադարանի տնօրեն կարող է դառնալ անգամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողը՝ նախկինում միայն դոկտորներն իրավունք ունեին մրցույթին մասնակցելու: Հուլիսի 7-ին ավարտվել է տնօրենի թափուր տեղի համար հայտեր ներկայացնելու ժամկետը:
Տեղեկացանք, որ հայտ է ներկայացրել 3 հոգի՝ Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ում ցանկանում է կոլեկտիվը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Մրցույթը կայանալու է հուլիսի 17-ին։ Եվ քանի որ հոգաբարձուների խորհուրդն իշխանական կազմ ունի, կարող ենք արդեն շնորհավորել Արա Խզմալյանին, ով ժամանակին եղել է Մատենադարանի արխիվի վարիչը և որոշել է հետ գնալ մայր օջախ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան