Ուրարտու-Զրինսկի․առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել՝ 0։0
Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։
Արմսպորտի փոխանցմամբ՝ առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել՝ 0։0։
Հանդիպման մեկնարկում ակտիվ էին հյուրերը։ 33-րդ րոպեին «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մրցավարը սիմուլիացիայի համար դեղին քարտ ցույց տվեց պաշտպանին։
44-րդ րոպեին «Ուրարտուի» կիսապաշտպան Մարկոսի՝ մի քանի մետրից կատարած հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի դիմային գծից։
2 րոպե անց «Զրինսկիի» ֆուտբոլիստ Մատիյա Մալիկունիշիչի հարվածի հետո գնդակն անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան