Ռուբեն Մելիքյան. կարեն անդրեասյանին «կարգի հրավիրելու» հարցով նիկոլ փաշինյանին դիմելու գաղափարին, մեղմ ասած, դեմ եմ
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով այսօր ԲԴԽ դիմաց բողոքի ակցիային չմասնակցելու վերաբերյալ հարցերին, գրում է.
«Բազմաթիվ «մեսինջերային» հարցերին ստիպված եմ պատասխանել հրապարակավ։
1) Իմ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել և չի կարող փոխվել. մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն նիկոլ փաշինյանն է. կարեն անդրեասյանը և ԲԴԽ ցանկացած այլ ղեկավար կարող է լինել միայն թիվ երկու մեղավորը։
2) կարեն անդրեասյանին «կարգի հրավիրելու» հարցով նրա ղեկավար նիկոլ փաշինյանին դիմելու գաղափարին, մեղմ ասած, դեմ եմ. նման որևէ նախաձեռնության չեմ մասնակցել, չեմ մասնակցում և չեմ մասնակցելու։
3) ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Անդրեասյանին 10 օր տվեցին հրաժարական ներկայացնելու համար
- Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա