Արցախյան գյուղմթերքը՝ Ստեփանակերտի շուկայում
Երկար դադարից հետո Ստեփանակերտի կենտրոնական շուկան կրկին մարդաշատ է։ Մշտական տաղավարների կողքին բացվել են նորերը․ գյուղացիներն են իրենց բերքն ու բարիքը բերել` քաղաքում առաջացած պահանջարկը բավարարելու համար։
Արցախի հանրային ռադիոյի հաղորդմամբ, հունիսի 8-ից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում գյուղացիներին անվճար տաղավարներ են տրամադրվել, որպեսզի նրանք կարողանան բերել ու վաճառել իրենց ապրանքը։ Միևնույն ժամանակ` գյուղացիներին հնարավորություն է ընձեռնվել գյուղմթերքը քաղաք հասցնել միջհամայնքային ավտոբուսներով։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է․ գյուղական համայնքի բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի` Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու նպատակով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է
- Արցախում վեչ մի պեն չկա...
- Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին
- Արցախում մոտ 1520 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախում ալյուրի երկու օրվա պաշարի մասին լուրը կեղծ է․ «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»
- Արցախում ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների սահմանափակումների մասին որոշումը
- «Շրջափակում» բառն արդեն չի փոխանցում այն, ինչ կատարվում է Արցախում, ճիշտ բառը «պաշարումն» է. Վրթանեսյան
- Արցախում նոր սահմանափակումներ կմտցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին