Ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8, 12-ի գիշերը՝ կնվազի 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները