502 փաստաբան միացել է ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին. Զոհրաբյան
«Մեր խնդիր ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, մեր խնդիրը ոստիկանության համակարգում տեղ գտած բռնություններ իրականացրած անձանց դեմ է»,- ի պաշտպանություն ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այդ ոստիկանները մոռանալով իրենց համազգեստի պատիվը՝ փորձում են քաղաքացու նկատմամբ, որի իրավունքները իրենք պետք է պաշտպանեն, բռնություն կիրառել, ցավոք, թիրախում հայտնվել են նաև փաստաբանները։
«Մեր խնդիրն այն չէ, որ մի պաշտոնատար անձ հրաժարական տա, մեր խնդիրն է, որ բոլորի մոտ ամրագրվի, որ փաստաբանին չի կարելի դիպչել»,- ասաց Զոհրաբյանը։
Նա ասաց, որ ոստիկանության պետի՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջին միացել է 502 փաստաբան՝ նրան համարելով փաստաբանության թշնամին։
«Մենք այդ ծայրահեղ քայլին գնացինք, որպեսզի պաշտոնատար անձիք հիշենք, որ կարող է մեր ինստիտուտը որևէ մեկին ճանաչի թշնամի։ Պատկերացրեք՝ այդ մարդու վրա այդ խարանը միշտ մնալու է»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ պահանջում են նրա հրաժարականը, քանի որ փաստաբանների դեմ ոստիկանների կողմից բռնության դեպքերը նրա պաշտոնավարման ժամանակ են արձանագրվել. «Եթե ոստիկանապետն ինքը պատշաճ արգաձանքեր, փորձեր բռնության ներգրաված ոստիկանների նկատմամբ իրավական գործընթաց կիրառեր, մենք իրեն, բնականաբար, չէինք թիրախավորի»։
Արա Զոհրաբյանն ասաց, որ թիրախային են գնում առաջ. «Եթե ոստիկանապետի հրաժարականից կամ այս գործողությունից հետո որևէ ընթացք չունենանք, այսինքն ՆԳՆ անտարբերությանը հանդիպենք, բնականաբար, կքննակենք ավելի կոշտ միջոց ձեռնարկելու հարցը»։
Փաստաբանները երթով շարժվեցին դեպի ներքին գործերի նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը շուտով կհանձնվի հասցեատիրոջը
- Փաստաբանները վաղը ՆԳ նախարարին կհանձնեն «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը
- Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը
- Փաստաբանների պահանջներից մեկը ոստիկանապետի հրաժարականն է
- Վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները․ Փաստաբանների պալատ
- Սիմոն Բաբայան. Փաստաբանական համայնքը, այնուամենայնիվ, առերեսվում է լուրջ խնդիրների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան