Փաստաբանները գոհ են ներքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքներից
Փաստաբանները հանդիպել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ոստիկանության պետ Արամ Հարությունյանի հետ։ Փաստաբանները գոհ են հանդիպման արդյունքներից։ Հանդիպումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը, ով ներկա է եղել հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք երթով շարժվել են ՆԳՆ՝ «փաստաբանության թշնամի» հավաստագիր հանձնելու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին այն պատճառով, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում ոստիկանական համակարգի կողմից։
Ա. Զոհրաբյանն ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդիպմանը ներկայացրել է բոլոր խնդիրները, երկուստեք այդ խնդիրների շուրջ եղել է վերլուծություն։
«Այդ ընթացքում նաև քննարկվեց համատեղ հայտարարության հարց։ Որոշվեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա։ Այսինքն, փաստաբաններն արագ կզանգարահեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի երեք ոստիկանից ու երեք փաստաբանից»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղի ունեցած դեպքով, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ, ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, հավաստիացրել են, որ մեղավորները օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։
«Ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքերը չեն լինի, ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, տարբեր հավաստիացումներ եղան»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նա նշեց, որ գոհ են հանդիպման արդյունքներից, քանի որ արդեն կա հստակ հավաստիացումներ, հստակ ափսոսանք նման դեպքերի հետ կապված. «Մեզ հավաստիացնում էին, որ իրենց սկզբից զեկուցել են, որ նման դեպք տեղի չի ունեցել, դա էր սկզբնական իրենց անտարբերության, դանդաղ շարժվելու պատճառը»։
Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ մինչ այժմ իրենց ներկայացրեց պահանջները ուժ մեջ են մնում։
Այսօր երեկոյան տեղի կունենա փաստաբանների ակումբի նիստ, որի ընթացքում կքննարկվի հետագա անելիքները։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳ նախարարը կընդունի փաստաբաններին
- 502 փաստաբան միացել է ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին. Զոհրաբյան
- «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը շուտով կհանձնվի հասցեատիրոջը
- Փաստաբանները վաղը ՆԳ նախարարին կհանձնեն «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը
- Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը
- Վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները․ Փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան