Նման նախագիծ ի սկզբանե չէր կարող ծնվել. Մինասյանը՝ Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծի մասին
ԱԺ արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Սևանա լճի մասին 2019 թվականին ընդունած օրենքը։
«Քաղաքական մեծամասնությունը հպարտորեն հայտարարում էր, որ այսուհետ Սևանա լճում արգելվում է ջրի բացթողումը, եթե 170 մլն մ3 -ը պետք է գերազանվի և եթե Սևանի հաշվակշիռը բացական է»,- ասաց Մինասյանն ու ընդգծեց, որ նման նախագիծ չէր կարող ի սկզբանե ծնվեր։
«Եթե հաշվեկշիռը բացասական է, բացասական է, մայիսից հունիսը միջանկյալ տվյալներն են, բացական հաշվեկշիռը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ոչ թե եռամսյակային կտրվածքով։ Սա նոր մեկնաբանություն է ձեր կողմից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան