ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Ասկերանի և Քարվաճառի շրջաններում. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի պնդումները կեղծ են ու ապատեղեկատվություն
- Մեկ շաբաթում Ադրբեջանն Արցախում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը
- Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի մեկ խախտման դեպք
- Ադրբեջանը Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
- Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան