Այս դրածոն արևմտա-ամերիկյան միջնորդությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գևորգ Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․
«Այս դրածոն արևմտա-ամերիկյան միջնորդությամբ ճանաչել է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը դիտարկելով որպես ադրբեջանի տարածք։
Հետևապես, երկու հարց է լուծել, մեկը թուրքերի համար, մյուսը՝ արմուտքի։ Առաջինով ազատել, մաքրել է այն ճանապարհը, որով ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանել արցախցի մեր ժողովրդին։ Երկրորդով ադրբեջանին ասել է՝ հնարավորություն ունեք ռուս խաղաղապահներին դուրս հանել Արցախից, գործեք։
Վերջինիս արդյունքում, չի բացառվում, որ ադրբեջանը նաև ռազմական ագրեսիա ցուցադրի խաղաղապահների նկատմամբ, հրահրելով բախումներ, որի լարվածության աստիճանից ելնելով արևմուտքը կմտնի անմիջական պրոցեսի մեջ, արագորեն Հայաստանը վերածելով երկրորդ Ուկրաինայի»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ անում են սրանց իշխանությունը երկարաձգելու համար․ Գևորգ Գևորգյան
- Արցախն ամբողջովին պաշարված է ագրեսոր Ադրբեջանի կողմից․ Գևորգ Գևորգյան