Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է մոտ ապագայում Շվեդիայի անդամացությանը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
«Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողով՝ վավերացման»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը խոսքով, սա «պատմական» օր է։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հոդվածում նշվում է, որ բեկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան խոստումներ է ստացել իր հիմնական պահանջների վերաբերյալ, այդ թվում՝ Ստոկհոլմի մոտեցումը քուրդ անջատողականների կողմնակիցների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Թուրքիայի առաջ ԵՄ դռների բացումը Շվեդիային ճանապարհ կհարթի դեպի ՆԱՏՕ
- Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ
- Շվեդիայի վարչապետը կբանակցի ՆԱՏՕ-ին թագավորության անդամակցության շուրջ
- Շոլցն Էրդողանին կոչ է արել Շվեդիայի անդամակցությունը հաստատել ՆԱՏՕ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան