«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման «ապօրինի քննարկումներին»
Ազգային ժողովի արտահրեթ նիստում քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։
«Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշեց Ռ. Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է
- Ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ-ի նախագիծն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան