Իրանի գլխավոր շտաբի պետը սպառնում է Իրաքին վերսկսել վերջինիս տարածքի գնդակոծությունը
Իրանը կվերսկսի իրաքյան տարածքի հրթիռակոծումը, եթե Բաղդադը չկատարի իր պարտավորությունները հյուսիսային շրջաններում տեղակայված «ահաբեկչական խմբավորումների» հարցում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Իրավիճակը սահմանին այժմ շատ ավելի լավ է, քան նախկինում, սակայն, ցավոք, որոշ հարևան երկրներ չեն կատարում սահմանամերձ տարածքները պաշտպանելու իրենց պարտավորությունները»,-նրա խոսքերը մեջբերում է Tasnim-ը և շարունակում. «Հյուսիսային Իրաքում գործում են զինված անջատողական խմբավորումներ, որոնք անվտանգության սպառնալիք են ստեղծում մեր սահմաններին. Անցյալ տարի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) արդյունավետ գործողություններ իրականացրեցին երկրի անվտանգության ապահովման համար՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր, բայց երբ Իրաքի կառավարությունը պարտավորվեց այս խմբերին զինաթափել և նրանց հետագա գործունեությունը կանխել, մենք դադարեցրել ենք մեր գործունեությունը։
«Մենք կսպասենք մինչև Շահրիվար ամիսը (գրիգորյան օրացույցով համապատասխանում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը), բայց եթե մինչ այս պահը նշված խմբերը չզինաթափվեն, մենք կկրկնենք ռազմական գործողությունը նրանց դեմ»
Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը սկսեցին հարվածներ հասցնել Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջաններին։ Ըստ իրանական կողմի՝ հրետանային կրակի են ենթարկվել քրդական «ահաբեկչական կազմավորումները, որոնք մասնակցում են Իրանի հյուսիս-արևմուտքում ջարդերի և անկարգությունների կազմակերպմանը»։ Նոյեմբերի 25-ին Իրաքի իշխանությունները սկսել են ուժեղացնել հարևան պետությանը հարող գոտին, որն էլ նպաստել է այս որոշմանը։ Այնուհետև Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Իրաքի կառավարությունը պատասխանատու է ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման համար և պետք է կատարի իր իրավական պարտավորությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան