Իրավապաշտպան. ՔՊ-ականները հիմա երբ ուզեն, կթքեն
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։ Այլևս չի գտնվի մեկը, որը սույյն հանձնաժողովում կբարձրաձայնի քպականների սանձարձակ պահվածքը։ երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝ լեզուդ, ականջներդ կկտրենք։
Ինչպես հայտարարում են, հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնախու էլ չեն առաջադրի։ նախագահի պարտականությունները կկատարի հանձնաժողովի իշխանական փոխնախագահը։ Փառք աստծո նա էլ բռնություն կրող է»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Հարությունյան. ԱՄՆ դեսպանատունը, միջազգային տարատեսակ իրավապաշտպան կառույցները ասելիք չունե՞ն,
- Դեռ չի քննարկվել ՍԴ դիմելու հարցը. Արծվիկ Մինասյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության փաստի բողոքարկման մասին
- ՔՊ-ական պատգամավորները քվեարկությամբ Թագուհի Թովմասյանին հեռացրեցին Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա