«Ժողովուրդ». Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել կամ առնվազն դրանցից մեկը:
Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։
Այդ տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ և 7 մլն 168 հազար դրամ։
Մեկ տարվա ընթացքում նախարարը կարողացել է վաստակել 28 մլն դրամ, որից 20 մլն դրամը նրա նախարարի աշխատավարձն է եղել, 3 մլն դրամ վարձատրություն է ստացել Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև «Արդշին» և «Ակբա» բանկերից փոխառություններ ունի ստացած՝ 2 մլն 972 հազար և 1 մլն 400 հազար դրամի չափով։
Նրա վարկերի մնացորդը տարվա վերջում 8 մլն դրամի չափով է եղել։ Ծախսերի մասին որևէ տեղեկություն նախարարը չի ներկայացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները