«Հրապարակ». ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երևանի ընտրություններին չմասնակցելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երևանի ընտրություններին չմասնակցելու մասին։ Չնայած Ծառուկյանն այդ մասին ուղիղ չի ասել, բայց թիմն այդպիսի տպավորություն ունի։ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը որտեղից է, ոչ մի պաշտոնական որոշում չի եղել, երբ լինի, մենք հրապարակային կտեղեկացնենք»,- ասաց Արման Աբովյանը։
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ոչ միայն կհայտարարի չմասնակցելու մասին, այլև հնարավոր է ասվի, որ կուսակցության անդամներն ազատ են ընտրության հարցում, որպեսզի ԲՀԿ-ականների՝ ոմանց հետ համագործակցությունը չվերագրվի ԲՀԿ-ին։
Ի դեպ, գրել էինք, որ Երևանի ավագանու ԲՀԿ անդամներ Միքայել Մանրիկյանը և Մարկոս Հարությունյանը ԼՀԿ թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ քննարկել են համագործակցելու հարցը, չի բացառվում, որ Խաժակյանի ցուցակում լինեն, բայց բանակցում են իրենց անունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին