Անարժանը. Ղազարյանը՝ Ասրյանի մասին
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Չնայած այն փաստին, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան միջնորդությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի հուլիսի 3-ին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, 2023 թվականի հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նա մասնակցել է գեներալ-մայորի ուսադիրներով։ Հնարավոր է, որ
1. Նա տեղյակ չի իր նոր կոչման մասին, չնայած անձամբ է ստացել կոչումը (գլխի չի ընկել, թե ինչ է կատարվել)
2. Պաշտպանության նախարարությունում չի գտնվել գեներալական աստղ` ուսադրին ամրացնելու համար,
3. Ինքն իրեն անարժան է համարում գեներալ-լեյտենանտ կոչվելու համար,
4. Սպասում է Աննա Հակոբյանի նախարար նշանակվելուն, որ նրա համար կրի նոր ուսադիրներ»։
Նշենք, որ հուլիսի 11-ին Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:
Նախարարության փոխանցմամբ, մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն
առաքելություն իրականացնելու գործում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան