Մոլդովան պետք է զարգացնի համագործակցությունը ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի հետ. Դոդոն
Մոլդովան պետք է մնա ԱՊՀ-ում և արդյունավետ օգտագործի ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակը: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է նախկին նախագահ, Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը՝ երեքշաբթի օրը Քիշնևում Բելառուսի դեսպան Անատոլի Կալինինի հետ կայացած հանդիպման արդյունքներով, որի ժամանակ քննարկվել է համագործակցության և ԵԱՏՄ-ում հանրապետության մասնակցության հարցերը։
«Մոլդովան պետք է մնա Համագործակցությունում և արդյունավետորեն օգտագործի Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրի կարգավիճակը՝ ավանդական շուկաները պահպանելու և զարգացնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ԱՊՀ երկրներում ապրող կամ աշխատող մեր համաքաղաքացիներին: Զրույցի ընթացքում մենք բարձր են գնահատել մեր երկրների միջև երկար տարիներ հաստատված բարեկամական հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցությունը։ Մենք համաձայնել ենք մշտական երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին»,- ասել է Դոդոնը։
Դեսպանի հետ հանդիպմանը ներկա էր նաև խորհրդարանի փոխխոսնակ, Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Վլադ Բատրինչան։
Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է նախագահ Մայա Սանդուի և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կուրսին, այն է խզել հարաբերությունները ԱՊՀ-ի հետ և երկիրը միացնել հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին են վկայում հունիսի վերջին CBS AXA սոցիոլոգիական ընկերության կողմից Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) պատվերով անցկացված հարցման տվյալները, որը ղեկավարում է Անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ Յուլիան Գրոզան։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն
- Մոլդովայի իշխող կուսակցությունը մերժել է ԱՊՀ-ի հետ համաձայնագրերը չեղարկելուց հրաժարվելու ընդդիմադիրների առաջարկը
- Մոլդովայի կառավարությունը չեղաարկել է ԱՊՀ-ի հետ համագործակցության երկու համաձայնագիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին