Պեսկով. Թուրքիան չպետք է վարդագույն ակնոց կրի, Եվրոպայում նրան ոչ ոք չի սպասում
Եվրոպացիներից ոչ մեկը Եվրոպայում Թուրքիային չի սպասում, Անկարան այս հաշվով չպետք է վարդագույն ակնոց կրի։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարծո՞ւմ է, որ Թուրքիայի կուրսն ավելի եվրոպամետ է դառնում և ավելի է կողմնորոշվում դեպի Արևմուտք։
«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման ժամանակաշրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ, բայց մենք նաև շատ լավ գիտենք, որ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ոչ ոք չի ցանկանում տեսնել Թուրքիային Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը։
«Եվ այստեղ նույնպես մեր թուրք գործընկերները, հավանաբար, չպետք է կրեն վարդագույն ակնոցներ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ ևս մեկ անգամ նշելով, որ իրերն անվանում է իրենց անունները։
Միաժամանակ նա նշել է, որ բոլոր հայտնի տարաձայնությունների առկայության պայմաններում մտադիր են զարգացնել իրենց երկխոսությունը և իրենց հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ այնտեղ, որտեղ դա իրենց ձեռնտու է, և որտեղ ձեռնտու է նրանց։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է մոտ ապագայում Շվեդիայի անդամացությանը ՆԱՏՕ-ին։ Նա նշել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողով՝ վավերացման։ Նա կոնկրետ ժամկետներ չէր նշել։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Էրդողան. Թուրքիայի առաջ ԵՄ դռների բացումը Շվեդիային ճանապարհ կհարթի դեպի ՆԱՏՕ
- Կրեմլից նշել են Թուրքիայի և արևմտյան երկրների հիմնական տարբերությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան