«Ռոստելեկոմը», առաջինը Հայաստանում, GFN.AM-ի հետ համատեղ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա
Հավատարիմ մնալով նորարարական լուծումներ ներդնելու իր մոտեցմանը՝ «Ռոստելեկոմը», GFN.AM-ի հետ համատեղ, գործարկում է «PowerPlay» ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար։ Միանալով «PowerPlay» ծառայությանը՝ հնարավոր է հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի և խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:
«PowerPlay» ծառայությունը կարող են ակտիվացնել «Ռոստելեկոմ»-ի ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդները: Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի առավելագույն որակն ապահովելու համար «Ռոստելեկոմ»-ը իր ինտերնետ ծառայությանը միացած բաժանորդներին «PowerPlay»-ի շրջանակում տրամադրում է ինտերնետի հավելյալ արագություն և 6-րդ սերնդի Wi-Fi սարք՝ անկախ սակագնային փաթեթից․տվյալ առավելությունները բաժանորդը կարող է օգտագործել ոչ միայն խաղերի համար, այլև կապի առօրյա օգտագործման ժամանակ։
«PowerPlay» ծառայությանը միացող գեյմերներն հնարավորություն կունենան ստանալ վերջին սերնդի GeForce գրաֆիկայի որակ։ GeForce տեխնոլոգիաները թույլ են տալիս խաղացողին ստանալ 4K կետայնությամբ պատկեր, RTX և այլ տեխնոլոգիաներ։ Նման բարձր որակով հնարավոր կլինի խաղալ ցանկացած, անգամ ցածր հնարավորություններ ունեցող համակարգչով, ինչպես iOS, այնպես էլ Android-ի հիմքով սմարթֆոններով և պլանշետներով, ինչպես նաև ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող հեռուստացույցներով։
«PowerPlay» ծառայությունն համատեղելի է թվային խաղերի ամենամեծ խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես Steam-ի, Epic Games Store-ի, Ubisoft Connect-ի և այլ գրադարաններից: Կատալոգում արդեն կան ավելի քան 1500 խաղեր, որոնցից ավելի քան 100-ն անվճար են:
«Ուրախ ենք ներկայանալ GFN.AM-ի հետ մեր համագործակցությամբ՝ «PowerPlay» փաթեթի գործարկմամբ։ Հատկանաշական է, որ մենք հանդիսանում ենք GFN.AM կազմակերպության ռազմավարական գործընկերը և հաջողությամբ տեղակայել և գործարկել ենք GFN.AM-ի` վերջին տեխնոլոգիական լուծումներով հագեցած սերվերները մեր տվյալների մշակման կենտրոնում։ ՀՀ-ում հանգույցի տեղակայումն առաջինն է մեր տարածաշրջանում, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ավելի բարձրորակ և անխափան կերպով օգտվել խաղային ծառայություններից։
«PowerPlay» ծառայությունը հնարավոր է միացնել Ռոստելեկոմի՝ ինտերնետ ծառայություն պարունակող բոլոր սակագնային փաթեթների շրջանակում, հին համակարգիչը կամ սմարթֆոնը վերածել սուպեր արագ սարքի, որի միջոցով կարելի է հեշտությամբ խաղալ ժամանակակից ամենապահանջկոտ գրաֆիկայով համակարգչային խաղերը:
Հաղթանակը խաղում հաճախ կախված է ինտերնետի որակից․ որպեսզի մեր օգտատերերը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ստանան, մենք բարելավում ենք ծառայության պայմանները՝ ավելացնելով ինտերնետի արագությունը և տրամադրելով 6-րդ սերնդի գորհզոր Wi-Fi սարք։
«PowerPlay» ծառայության շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան խաղալ այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսին են Fortnite, Cyberpunk 2077®, Dota 2, Counter-Strike: Global՝ առանց հսկայական ռեսուրսներ ծախսելու անհատական համակարգչի հզորացման վրա»,- ասաց Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Խաղային ծառայության համար ինտերնետի որակը շատ կարևոր է։ Մեր գործընկերն արդարացիորեն վայելում է հուսալի ինտերնետ մատակարարի, ինչպես նաև բարդ տեխնիկական լուծումներ իրակացնող ընկերության համբավ։ Մենք, GFN.AM-ի անունից, հայտնում ենք մեր գոհունակությունը «Ռոստելեկոմ»-ին ոչ միայն խաղային ծառայության սարքավորումները սեփական տվյալների մշակման կենտրոնում տեղակայելու համար, այլև որպես կազմակերպության, որը առավելագույն ջանք է գործադրում իր հաճախորդներին որակյալ ինտերնետ ապահովելու համար՝ տրամադրելով Wi-Fi 6 սարք։ Սա հիանալի միջազգային նախադեպ է, և մենք միասին Հայաստանի շուկա ենք բերում նորագույն տեխնոլոգիաներ և գործնականում ցանկացած խաղեր խաղալու հնարավորություն՝ առանց հսկայական գումարներ ծախսելու»- ասաց GFN.AM ընկերության պրոդուկտների ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը։
Ծառայության մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ rostelecom.am կայքում: