ՆԳ նախարարը կընդունի փաստաբաններին
«Մենք «փաստաբանության թշնամի» հավաստագիրը կհանձնենք ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում»,- ներքին գործերի նախարարության դիմաց լրագրողներին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները երթով հասել են ոստիկանության շենք։ Ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին միացել է 502 փաստաբան։
Հիշեցնենք նաև, որ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Ս. Բաբայանն ասաց, որ բավական երկար ժամանակ է ունեցել ոստիկանությունը, որպեսզի կատարվածին տա ողջամիտ գնահատական։
«Առ այսօր այդ գնահատականը ոստիկանական համակարգի կողմից չկա։ Վարույթի վերաբերյալ երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ երկու ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խոշտանգման հատկանիշներով, բայց այն ադեկվատ պատասխանը, որն ակնկալում ենք ոտիկանությունից, առկա չէ»,- նշեց ՓՊ նախագահը։
Ակցիա իրականացնող փաստաբաններին տեղեկացրեցին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել նրանցից երեքին։
Հարակից հրապարակումներ`
- 502 փաստաբան միացել է ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին. Զոհրաբյան
- «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը շուտով կհանձնվի հասցեատիրոջը
- Փաստաբանները վաղը ՆԳ նախարարին կհանձնեն «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը
- Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը
- Փաստաբանների պահանջներից մեկը ոստիկանապետի հրաժարականն է
- Վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները․ Փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան