Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի վրա
Ստեփանակերտում ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են, հարվածներ հասցրել։ Այդ մասին հայտնում է ՍիվիլՆեթը:
Տարածած լուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ երկու օր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։
«Քաղաքի կենտրոնում էր՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ մեր գրասենյակից մի քիչ ցած։ Գնում էի տուն։ Բռնեցին, մտցրին դալանը, ուզում էին առևանգել։ Գոռգոռոցս դիտավորյալ դրել եմ, որ չտանեն։ Ընկել եմ, քաշքշել են։ Քթիս խփել են»,-ասաց Հայկ Ղազարյանը։
ՍիվիլՆեթն այսօր հայտարարություն էր տարածել, որ Արցախի ուժային կառույցները փորձել են ճնշում գործադրել Հայկ Ղազարյանի վրա։ Հրապարակումից ժամեր անց տեղի է ունեցել այս միջադեպը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում