ԱԺ-ում քննարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման չափաքանակն ավելացնելու հարցը
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 240 մլն մ3։
Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկվում է Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ն ավելացնել մինչև 240 մլն մ3՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։
Վաչե Տերտերյանը հիշեցրեց, որ լրացուցիչ ջրառ են իրականացրել 2008, 2012, 2014, 2017, 2018, 2021 թվականներին։
«Մենք այս տարի ունենք ջրի լուրջ դեֆիցիտ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
- Հիմա մի նախարար կարող է նստել ու որոշել, թե երբ ջուր բաց թողնեն Սևանա լճից․ Վարդանյան
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
- Ո՞վ է Սևանա լճի տերը․ Լիանա Ասոյան
- Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՇՄՆ-ն