ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը արտահերթ նիստում ներկայացրեց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
Նա հայտներց, որ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքով հանձնաժողովի քվոտավորված նախագահներիի թեկնածությունները առաջադրում են ընդդիմադիր խմբակցությունները, բայց նրանց լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության իրավունք ընձեռված է բոլոր խմբակցություններին:
Ըստ Աղազարյանի՝ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել ԱԺ խորհրդի 46 նիստերից 36-ին և այն խոչընդոտել է աշխատանքները:
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ իշխող խմբակցությունը Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, այլ կդիտարկի ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն։
ՔՊ-ականներն անցան հարցի փակ, գաղտնի քվեարկությանը, որը կանցկացվի ԱԺ դահլիճի հարակից սրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան