Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի
Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես որոշել եմ մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային, թույլ տալ նրանց հեռահար հարվածներ հասցնել: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր դոկտրինին, որի նպատակն է թույլ տալ Ուկրաինային պաշտպանել իր տարածքը: Մենք որոշել ենք մատակարարել նոր հրթիռներ, որոնք թույլ կտան խորը հարվածներ հասցնել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզը կշարունակի մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
Ինչպես հուլիսի 9-ին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան, նոր առաքումներ արդեն պատրաստվում են։ Նա նշել է, որ իրենց նպատակն է բավարարել Ուկրաինայի ներկայացրած կարիքները։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
- Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել
- Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
- Թուրքիայում Ռուսաստանի հետ պատերազմի վտանգ են տեսել Ուկրաինայի մասին Էրդողանի հայտարարությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին