Դատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց
2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով:
Դատախազությունից հայտնում են, որ վարչական դատավարության կարգով հարուցվել է 144 հայց՝ պետական և համայնքային շահերի խախտումներով վարչական մարմինների ակտերն առոչինչ կամ անվավեր ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջով:
Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ քննչական մարմիններին ներկայացվել է հանցանքի մասին 34 հաղորդում, որոնցով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 10 մլրդ 44 մլն 521 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա