Բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի մոտ դիտվել է ծաղիկների թառամում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն, ըստ որի.
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, դիտված տեղումները բարելավել են հողի խոնավության պաշարները։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում գտնվում են կաթնային, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացումը, նախալեռներում գտնվել են մոմային հասունացման փուլում։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, շարունակվել է պտղատուների պտղի
հասունացումը, կատարվել է բերքահավաք, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի մոտ դիտվել է ծաղիկների թառամում, սկսվել է ծխախոտի սերմերի հասունացում։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտուղների հասունացումը, լեռնային շրջաններում՝ պտղի ձևավորումը, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է, դիտվել է ծաղկների թառամումը։