Հասարակություն 13:26 12/07/2023 Արցախ

Կյանքը պաշարված Արցախի Քոլատակ գյուղում

Քոլատակը գտնվում է  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում: 44-օրյա պատերազմից հետո գյուղի բնակիչները արդեն իսկ վերադառնում էին իրենց բնականոն կյանքին, ամեն մարդ փորձում էր իր աշխատանքով լուծել օրվա ապրուստի խնդիրը, երբ  պատուհասեց հերթական խնդիրը՝ Արցախի լիակատար շրջափակումը:

Պատերազմից հետո որևէ բնակիչ չի լքել գյուղը: Տեղահանված արցախցիներից շատերն ընտանիքով բնակություն են հաստատել Քոլատակում:

Պատերազմից հետո գյուղ սկսեցին գալ նաև ներքին զբոսաշրջիկները. Հայ առաքելական եկեղեցու հավատավորներն ուխտագնացություններ են  կազմակերպում դեպի Հակոբավանք: Կաչաղակաբերդի ճանապարհն էլ է անցնում գյուղով։

Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը պատմում է, որ շրջափակման սկզբնական շրջանում մարդկանց առօրյա կյանքում փոփոխություն գրեթե չէր նկատվում:

«Մարդիկ պատրաստվել էին ձմեռվան, հավաքել էին իրեց բերքն ու բարիքն և հանգիստ դիմակայեցին։ Քանի որ գյուղը գազաֆիկացված չէ, գազի անջատումները բնակիչների համար խնդիր չէր և չէին զգում դրա բացակայությունն ու անհրաժեշտությունը: Շրջափակումն իր առաջին նշանները զգացնել տվեց այն ժամանակ, երբ սկսեցին անջատել էլեկտրաէներգիան, վատթարացան կապի միջոցները, համացանցը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է գյուղապետը։

Դեկտեմբերի սկզբին արցախյան և հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպություններ որոշել էին գյուղի երեխաների համար նվերներ բերել և մեծ միջոցառում կազմակերպել, բայց չկարողացան իրականացնել, ինչի հետևանքով երեխաների մոտ տրամադրության անկում նկատվեց: Խոստացած նվերների մի մասն ավելի ուշ հասան, երեխաները շատ էին ուրախացել:

Ինչպես արցախյան ցանկացած բնակավայրում, այստեղ ևս մարդիկ հավատով էին ապրում, որ այսօր, վաղը և մոտ ժամանակահատվածում  ճանապարհը բացվելու է:

«Բայց եկավ մի շրջան, երբ զգացվում էր որոշակի ապրանքատեսակների պակաս: Այդ ընթացքում մարդկանց կտրոններ բաժանեցին, և բնակիչները կարողացան իրենց անհրաժեշտ գնումները կատարել: Սակայն գյուղացիներին հիմնականում մտահոգում էր դիզվառելիքի և մեքենաների լիցքավորման խնդիրը, որը իրենց համար օրհասական է»,-նշում է գյուղապետը։

Դպրոցում դասընթացը դադարեցվել է մեկ շաբաթով, որից հետո վերականգնվել։

Գարնանացանը հիմնականում կազմակերպվել է պետության աջակցությամբ, այսինքն՝ պետության թույլտվությամբ, գյուղացիները լցակայաններից ստացել են իրենց հասանելիք վառելիքը և կատարել իրենց աշխատանքը: Տեխնիկայի առումով ևս խնդիրներ չեն առաջացել, կարողացել են այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ամեն ինչ ընթանա իր հունով:
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում եղանակային պայմաններն այս տարի շատ վատ էին՝ կարկուտ, հորդառատ անձրևներ,  Քոլատակը չի տուժել, բերքատվությունը բարձր չէ, բայց բերք կա, գյուղն իր ապրուստը  կարող է հոգալ:

Սերմերի և կարտոֆիլի առումով փոխառության կարգով պետական աջակցություն է իրականացվել: ԿԽՄԿ-ի կողմից տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր են տրամադրել՝ հիմնական շեշտը դնելով տեղահանված ընտանիքներին օգնելու վրա։
«Ունենք մեր վառելիքի պահեստային ֆոնդը՝ հիվանդներին հիվանդանոց հասցնելու համար։  Մեր գյողի բնակչությունը միշտ էլ մեկը մյուսին նեցուկ է լինում, բայց այս շրջափակման ընթացքում դա ավելի տպավորիչ էր, երբ  միմյանց հետ կիսում են օրինակ կենդանիների կերն ու այլ բանր։  Վարուցանքի, խոտհունձի ժամանակ էլ օգնում են իրար,  մի օր հավաքվում են մեկի համար են աշխատում, մյուս օրը ՝ հարևանի։  Եթե որևէ մեկի տեխնիկան փչացել է, ապա բոլորով հավաքվում ենք սարքում: Այդ համախմբվածությունը գնալով ավելի խորը արմատներ է գցում, որն ինձ համար շատ ուրախալի է»,-ասում է Սեյրան Ավանեսյանը։

Հիմա գյուղացիների համար ամենից դժվար ժամանակահատվածն է, մարդիկ չարչարվել են, աշխատել,  բերք ու բարիք ստեղծել, որ կարողանանան հետո վաճառել, բայց դիզվառելիք չլինելու պատճառով մնում են առանց եկամտի։ Ստեղծված իրավիճակում տուժում են թե Քոլատակի, թե Ստեփանակերտի բնակիչները։

«Որոշում ընդունեցին, որ հասարակական տրանսորտով գյուղացիներին հասցնելու են մինչև շուկա, մինչ այդ մի կերպ, գրեթե անհնար ձևով գյուղացին իր ստեղծած ապրանքը հասցնում էր Ստեփանակերտի ավտոկայան, տաքսի չլինելու պատճառով  մնում են այնտեղ կանգնած»,-ասում է նա։

Անորոշության պայմաններում բնակիչները նաև  ամբարում են բերքը։  Հրատապ է վառելիքի, ձեթի և շաքարավազի հարցը։

«Մեր համայնքի բնակչության և անգամ մեզ մոտ բնակություն հաստատած տեղահանված հայրենակիցների մոտ Քոլատակից գնալու միտք չի առաջացել, անգամ նման կարծիք չեմ էլ լսել: Բայց լսել եմ, որ ճանապարհը բացվի, մարդիկ ավելի կզարգացնեն իրենց գործունեությունը»,-պատմում է գյուղապետը։







Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}