Ակցիա` Արցախում. «Մեր միակ նպատակն է ճանապարհի բացումը»
Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» բողոքի ակցիա է իրականացնում։ Նրանք քայլերթ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։
«Մեր միակ նպատակն է ճանապարհի բացումը»,- ասում են ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ այս պահին անտարբերություն կատաստրոֆա է։
Հիշեցնենք, որ 210 օրից ավելի է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Այս ընթացքում շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (208 օրվա ընթացքում մոտ 83,200 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա): 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մանկապարտեզները՝ ճգնաժամի շեմին
- Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. Ավանեսյան
- Արցախում վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է
- Արցախում վեչ մի պեն չկա...
- Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին
- Արցախում մոտ 1520 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից