Կրեմլը վտանգավոր քայլ է անվանել G7-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալը
Ուկրաինային անվտանգության ցանկացած երաշխիք տրամադրելը չափազանց սխալ է և շատ վտանգավոր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ այդ երկրներն իրականում անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը, այսինքն՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, սա հղի է «շատ, շատ բացասական հետեւանքներով» ցանկացած պլանավորման հորիզոնում։
Ինչպես այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, G7 երկրների առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու երկարաժամկետ պարտավորությունների մասին:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, փաստաթուղթը նախատեսում է Կիևին զինտեխնիկայի հատկացում, հետախուզության փոխանակման ուժեղացում, Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտների զարգացում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
- Ֆրանսիական հեռահար հրթիռներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ-ներ
- Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի
- Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին