Մոլդովան չեղարկել է ԱՊՀ -ի հետ ունեցած իր ևս երեք համաձայնագիրը
Մոլդովայի կառավարությունը չեղարկել է փոքր բիզնեսի աջակցության և զարգացման, միասնական կրթական տարածքի ձևավորման, ինչպես նաև սահմանապահ զորքերին հատուկ տեխնիկայի արտոնյալ մատակարարման մասին համաձայնագրերը, որոնք Քիշնևը ստորագրել է ԱՊՀ շրջանակներում։
Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Ալաիբան կառավարության նիստում ասել է, որ ձեռնարկատիրությանն աջակցելու մասին համաձայնագիրը հակասում է եվրոպական ուղղությամբ զարգանալու Մոլդովայի ցանկությանը, իսկ կրթության նախարար Անատոլի Թոփալեն և ներքին գործերի նախարար Աննա Ռեվենկոն կարծում են, որ կրթության և սահմանապահների մասին համաձայնագրերը «կորցրել են արդիականությունը»:
«Մենք կարող էինք համագործակցել ԱՊՀ-ի հետ, եթե չհանդիպեինք մեր ընկերությունների նկատմամբ հարգանքի բացակայությանը: Հենց ինչ-որ մեկի մտքին ինչ-որ բան է գալիս, մեր համեղ խնձորները, մեր լավ գինին, մեր որակյալ միսը արգելվում են: Հետևաբար, իմաստ չունի մնալ համաձայնագրերի մեջ որոնք չեն պահպանվում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ որոշման պատճառները բացատրել է վարչապետ Դորին Ռեչան։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովան պետք է զարգացնի համագործակցությունը ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի հետ. Դոդոն
- Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն
- Մոլդովայի իշխող կուսակցությունը մերժել է ԱՊՀ-ի հետ համաձայնագրերը չեղարկելուց հրաժարվելու ընդդիմադիրների առաջարկը
- Մոլդովայի կառավարությունը չեղաարկել է ԱՊՀ-ի հետ համագործակցության երկու համաձայնագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան