Ոսկանյան. Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում ճաքերն օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություներում, եթե առայժմ փլուզման մասին խոսելը վաղ է, ապա անթաքույց ճաքերը օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։
Սա արևելյան առևտրականի էրդողանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որը գալիս է համալրելու վերջին օրերի ընթացքում Անկարայի միանգամից մի քանի հակառուսական գործողությունները, ուստի մեր տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ կերպով փոփոխվում է հենց այժմ՝ մեր աչքի առջև, ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ»։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Թուրքիան չպետք է վարդագույն ակնոց կրի, Եվրոպայում նրան ոչ ոք չի սպասում
- Պեսկովը չի ասել, թե Պուտինը երբ կմեկնի Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին