Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի
ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականների կողմ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեցին 65 ՔՊ-ականները, դեմ՝ ներկա ընդդիմադիր 25 պատգամավորները:
Հիշեցնենք, որ ընդունված օրենքով նախատեսված է հավելյար ջրառ Սևանա լճից. 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանված է մինչև 240 մլն մ3 170 մլն մ3 –ի փոխարեն։ Որպես պատճառ նշվում է տարվա եղանակային պայմանները, ջրամբարների լցվածությունն և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշները։
Հարակից հրապարակումներ`
- Ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
- ՆԳ նախարարի և փաստաբանների հանդիպմանն ընդունվել է համատեղ հայտարարություն
- Ցանքատարածությունները նվազել են, բա ինչո՞ւ ենք Սևանից ավել ջուր վերցնում.Արթուր Խաչատրյան
- Նման նախագիծ ի սկզբանե չէր կարող ծնվել. Մինասյանը՝ Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծի մասին
- ԱԺ-ում քննարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման չափաքանակն ավելացնելու հարցը
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
- Հիմա մի նախարար կարող է նստել ու որոշել, թե երբ ջուր բաց թողնեն Սևանա լճից․ Վարդանյան
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին