Տուռնիկետային համախտանիշը երեխաների մոտ. վտանգներից մինչև բուժում
Տուռնիկետային համախտանիշը օրգանի կամ մարմնի ինչ-որ հատվածի շրջանաձև սեղմումն է, որի արդյունքում կարող են առաջանալ անոթանյարդային խանգարումներ, մեռուկացում և նույնիսկ գանգրենա: Չնայած բնորոշ կլինիկական նշաններին, ախտորոշումը միշտ չի որ դրվում է ժամանակին և սպառնում է բազմաթիվ ծանր հետևանքներով:
Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Արարատ Նազանյանը նշում է, որ երեխաների մոտ տեղակայումը լինում է զանազան (ձեռնաթաթի և ոտնաթաթի մատներ, դաստակ, փափուկ քիմքի լեզվակ, լեզու, ականջի բլթակ, պարանոց, առնանդամ, ամորձապարկ, ծլիկ, սեռական շրթեր, պտուկներ և այլն):
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում բուժվել է տարբեր տեղակայման տուռնիկետային համախտանիշով 5 երեխա, որոնցից վերջինն ընդամենը մի քանի օր առաջ:
Կլինիկական դեպքերը նկարագրելով` բժիշկը փաստում է, որ առաջին երեխան եղել է 3 ամսական:
Ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է աջ ձեռնաթաթի 3-րդ մատի միջային ֆալանգի ամնիոտիկ ձգան:
Կլինիկական հետազոտության և անամնեզի տվյալներից հետո պարզ դարձավ, որ երեխան ծնվելու ժամանակ որևէ խնդիր չի ունեցել այդ հատվածում, և միայն 2 ամիս անց նկատվել է միջային և եղնգային ֆալանգների այտուց և կարմրություն:
Հետազոտության ժամանակ սեղման ճեղքից հայտնաբերվել և հեռացվել է մարդու մազ, որը մոտ 3 պտույտ փաթաթված է եղել:
Սեղման ճեղքի խորը լինելու պատճառով մեկ օր հետո ընդհանուր անզգայացման տակ կատարվել է մաշկի շրջանաձև ճեղքի փակում հանդիպակաց եռանկյունիների եղանակով:
Երկրորդ դեպքը եղել է 1,5 ամսական տղա երեխայի մոտ: Դիմել են կլինիկա անհանգստության, 1-ին մատի կարմրության, այտուցվածության և ցավերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա