Մի մարդ հանկարծակի հարձակվեց մեզ վրա. Ինչ է տեղի ունեցել Մարտունիում
«Մարտունու վարչական համայնքի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը, փաստացի չի ապահովում սահմանադրական գործընթացի պատշաճ ընթացքը»,-այս մասին հայտնում է «Հայաքվե» նախաձեռնության Մարտունիի համակարգող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով այսօր նախաձեռնության անդամների վրա հարձակման դեպքին։
Նա տեղեկացնում է, որ սադրիչները բերման են ենթարկվել, երկու հոդվածով՝ խուլիգանության և ընտրական գործընթացին խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
Նախաձեռնության համակիրներից տիկին Թամարան պատմում է, թե ինչպես սպիտակահեր մի տղամարդ հարձակվեց իր և կողքին նստած աղջկա վրա։
«Մեկ էլ հանկարծակի մի սպիտակ մազերով մարդ, մեծահասակ էլ էր, հարձակվեց մի ձեռն ինձ վրա, մեկը՝ էդ աղջկա վրա»,-պատմում է կինը։
Նրա խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչը տեսել է այդ ամնեը, սակայն որևէ միջամտություն, օգնություն չի ցուցաբերել։
«Ասեցի՝ ախպեր ջան, գոնե դու արի քաշի էն կողմ»,-ասում է կինը։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա
- Չալաբյան. «Հայաքվե»-ի ստորագրահավաքը երեկ անսովոր թեժ էր
- Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է պատմում Մարտունիի միջադեպի մասին
- Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին