Քաղաքագետ. Փաշինյանը սկսում է կորցնել իր արտաքին լեգիտիմությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր։
Այդ հայտարարությունը նաև Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։
Սակայն այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանը Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաեւ Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրակթարների գործարանի հիմնումը, Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի ՆԱՏՈ մտնելուն, նաեւ պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից։ մեկը Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել։
Այսպիսով, ՔՊ-ն և Փաշինյանը ստիպված են որոշում կայացնել՝ ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական եւ հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երեկույթին այս հարցի պատասխանը դեռեւս ոչ Մոսկվան ունի, ոչ Թեհրանը։
Կարճ՝ Փաշինյանը սկսում է կորցնել իր արտաքին լեգիտիմությունը, ներքինն արդեն միմչ այդ է կորցրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան