Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել կրկին Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Տեղի ուղղությամբ, վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող
- Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ՆԳն
- Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ