Ախալքալաքի որոշ ֆերմերների մոտ կարտոֆիլը չի աճում
Ախալքալաքի մունիցիպալիտետում որոշ ֆերմերների թանկարժեք կարտոֆիլի սերմերը ծիլեր չեն տվել։ Հողագործներն այլևս որևէ բերք ստանալու հույս չունեն: Սրա ստույգ պատճառները հայտնի չեն, սակայն ֆերմերները կարծում են, որ դրա պատճառը անորակ կարտոֆիլի սերմերն են:
Jnews-ի հաղոդդմամբ, մի քանի ֆերմերներ հավաքվել էին ագրոխանութում, որտեղից գարնանը ներկրված կարտոֆիլի սերմ են գնել՝ դժգոհելով, որ կարտոֆիլը չի ծլել։
Ազավրեթ գյուղից Գրիշա Այվազյանը գարնանը «Օդետտա» սորտի կարտոֆիլի սերմացու է գնել, այսօր նրա դաշտում կարտոֆիլի ոչ առատ տերևների թփեր են։
«Տնկվածի 30%-ն ծիլ է տվել, մենք ուզում ենք իրավիճակի լուծում գտնել, ուզում ենք ճշտել՝ սերմերը ներկրել են արդեն փչացած, թե այստեղ են փչացել, ինչ-որ բան եղել է չէ: Ես տնկել եմ 20 հար տարածքի վրա»,- ասում է Գրիշա Այվազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան