Ծեծկռտուք սրճարաններում և գողություն հյուրանոցներում. Ռուս զբոսաշրջիկների ամենահաճախ թույլ տված խախտումները
Փորձագետների կազմել են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել հաճախ թույլ տված խախտումների ցանկը։
Ըստ այդմ, Սանկտ Պետերբուրգում առավել հաճախ նրանք չեն վճարել հաշիվը, Կրասնոդարում հասարակական զուգարանի հերթում առավել հաճախ վեճեր են սարքել, Մոսկվայի, Սոչիի հյուրանոցների առավել հաճախ գողություններ են արել։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի տուրիստական առավել հայտնի ուղղություններում 2023-ի սկզբից թույլ տրված 250 հազար խախտում է վերլուծվել։
«Սանկտ Պետերբուրգում մի քանի տարի անընդմեջ սրճարանների և ռեստորանների հարբած այցելուները հրաժարվում են վճարել իրենց հաշիվները: Այսպիսով, մի խումբ զբոսաշրջիկներ, հանդիպելով միմյանց, վերջում չեն կարողանում հաշվել, թե ով ինչքան պետք է վճարի, որոշում են ընդհանրապես չվճարել»,- նշել են վերլուծաբանները:
Կրասնոդարը շարունակում է խուլիգանությունների ու ծեծկռտուքի թվով առաջատար մնալ։
«Ընդ որում զբոսաշրջիկներն այդ փորձը կիրառում են տեղացիների նկատմամբ։ Այստեղ վեճերը լինում են հյուրանոցի դիմաց մեքենան կայանելիս, սրճարաններում, ռեստորաններում, նույնիսկ հասարակական զուգարանի հերթում»,-նշում են ընկերությունից։
Հետազոտողները նշել են, որ Մոսկվան ու Սոչին առաջատար են գողությունների ցուցանիշով։
«Զբոսաշրջիկներն այս առումով և զոհ են դառնում, և կատարող։ Խոսքն ավելի հաճախ վերաբերում է գրպանահատներին կամ մանր խաբեբաներին, հյուրանոցներից, ռեստորաններից պայուսակների գողությանը»,-նշել են հետազոտության հեղինակները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին