Աղբառատ Երևանն ու մեղավորները
Երևանի մի քանի վարչական շրջաններում՝ Կենրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Արաբկիրում մարդիկ այսօր տեսան բերնեբերան լի աղբամաններ։
Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, Օհանովի անվան փողոցից աղբը չեն տարել։ Առավոտյան աղբը թափել չի կարողացել։ Կնոջ խոսքով, առավոտյան ժամերին դրանք հիմնականում դատարկ կամ կիսադատարկ են լինում, մինչդեռ այսօր այնքան լցված են եղել, որ աղբը թափվել էր շուրջբոլորը։
«Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը լուսանկարներ է հրապարակել Արաբկիր վարչական շրջանում գտնվող Շիրվանզադեի անվան փողոցից։ Երևում է, որ աղբամանները երկար ժամանակ չեն դատարկվել։ Գրառման ներքո մեկնաբանություններում լուսանկար էին հրապարակել Մամիկոնյանց փողոցից, նշել էին, որ նույն վիճակն է նաև Ադոնցի անվան փողոցում։ Պարզվում է՝ աղբահանությունը լավ չի իրականացվում նաև Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում։
Ինչո՞ւ չի իրականացվել պատճաշ աղբահանություն, ո՞րն է խնդիրը, ովքե՞ր են մեղավոր ամռան տապին նման սանիտարահիգիենիկ վիճակի համար։
Panorama.am-ն այս հարցերը մոտ երկու ժամ առաջ ուղղել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին։ Տնօրենի օգնական Լուսինե Մարգարյանը լսեց հարցերը, ապա պատասխանեց, տնօրենը խորհրդակցության է, ավարտի, հարցերին կպատասխանի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին