Ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
«Սխալ ուղով է գնում կառավարությունը, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում»,- ԱԺ արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ն ավելացնել մինչև 240 մլն մ3՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։
«Հարց եմ ուղղել՝ ջրամբարներից ինչքա՞ն ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը։ Պատասխան չստացա, քանի որ ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա, ակնհայտ է չէ՞, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամաբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգա ու այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խճմտանքի առաջ չկանգնացնեն՝ բա որ ջուր չտանք, բա այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ մինչև ոռոգման սեզոնի սկիզբը ջրամբարներում պետք է բավականաչափ ջուր լինի։
«Ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, այսինքն՝ գյուղատնտեսությունը քիչ ջուր է օգտագործում, քանի որ բերքը քիչ է»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա նշեց, որ անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով. «Եթե ճիշտ կատարվեր, այսօր այդ խնդիրը չէինք ունենա»։
Ա. Խաչատրյանն ասաց, որ մյուս տարի էլ նույն խնդիրն է լինելու, որովհետև այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը, «էլի գալու եք, ասեք՝ բա ի՞նչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի»։
«Այսպես չի կարելի»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ցանքատարածությունները նվազել են, բա ինչո՞ւ ենք Սևանից ավել ջուր վերցնում.Արթուր Խաչատրյան
- Նման նախագիծ ի սկզբանե չէր կարող ծնվել. Մինասյանը՝ Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծի մասին
- ԱԺ-ում քննարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման չափաքանակն ավելացնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան