
Էրդողանը հերթական հակառուսական քայլն է արել․ Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրել է․
«Էրդողանը հերթական հակառուսական քայլն է արել։
Հրապարակային կերպով հաշվել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։ Ըստ նրա՝ բան չի մնացել...»։
Արաբագետը մեջբերել է Էրդողանի խոսքը՝ տեղադրելով հղումը․ «Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել է Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման թեմային.
«Ըստ պայմանագրի՝ ԼՂ֊ում որոշված վայրերում ՌԴ խաղաղապահները մնալու են մինչև 2025թ., իսկ 2025-ին ՌԴ-ն լքելու է այդ վայրերը...Հավատում եմ, որ ՌԴ-ն հավատարիմ է մնալու այդ պայմանագրին»»։