Համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը. Արցախի պետնախարարը՝ ակցիայի մասնակիցներին
Ստեփանակերտում «Միջանցքի Ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ի նախաձեռնած բողոքի ակցիային հանրային գործիչ Արթուր Օսիպյանն ասել է, որ Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի մատնել և ստիպել ինտեգրվել։
«Միակ ելքն ամեն գնով միջանցքը բացելն է»,- նշել է նա։
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Վանյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման» նպատակն է հայտարարել միջանցքը բացելու արշավ։
«Եկել է պահը, որ մենք ցույց տանք մեր միասնականությունը, ցույց տանք, որ մենք անտարբեր չենք ստեղծված իրավիճակի, մեր երեխաների ապագայի, մեր ճակատագրի հանդեպ։ Մեր հավաքին են միացել զոհված հերոսների մայրեր, կանայք ու երեխաներ։ Լռելով ոչնչի չենք հասնի, մենք մեր ձայնը պետք է լսելի դարձնենք աշխարհին։ Խանութներում սննդամթերք գրեթե չկա, մեր երեխաները քաղցի շեմին են։ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,-ասել է Դ. Վանյանը։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով ասաց. «Բոլորս միակարծիք ենք, հասկանում ենք, որ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը և այդ ժամանակ բոլորս միասնաբար առանց տարբերակման՝ պաշտոնատար անձ, պետական ծառայող, մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ առաջիկա օրերին ավելի մեծ մասշաբի ակցիա են իրականացնելու, որի մասին նախապես կհայտարարեն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, նկատվում է մահացության տեմպերի աճ
- Ակցիա` Արցախում. «Մեր միակ նպատակն է ճանապարհի բացումը»
- Արցախում մանկապարտեզները՝ ճգնաժամի շեմին
- Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. Ավանեսյան
- Արցախում վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է
- Արցախում վեչ մի պեն չկա...
- Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին
- Արցախում մոտ 1520 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան