Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է իր գրասենյակի վրա հարձակման մասին
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է, երեկ երբ դատական նիստի մասնակցելիս է եղել, ժամը 10-11-ն ընկած ժամանակահատվածում իրենց գրասենյակ են այցելել մի խումբ մարդիկ, ավիրել են գրասենյակը, ոչնչացրել թղթային ու էլեկտրոնային փաստաթղթղերը։
Հրապարակած տեսանյութում Երիցյանը մանրամասնում է, որ գրասենյակում եղել են միայն կին աշխատակիցները, որոնք ֆիզիկական բռնության են ենթարկվել, նրանց ներկայությամբ անհայտ անձինք հայհոյանքներ են հնչեցրել։
«Հուսով եք, որ նման ճնշումների ենթարկված փաստաբանը չի՞ կարողանալու արդյունավետ պաշտպանել իր վստահորդի շահերը։ Չարաչար սխալվում եք։
Արցախի փաստաբանական համայնքի ոգին անկոտրում է։ Այդ հարցում կարող եք վստահ լինել։
Այնուամենայնիվ, պետք է արձանագրեմ, որ Արցախում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու հնարավոր դեպքերի կանխարգելման խնդրին, դեռևս որևէ լուծում չի տրվել։
Հակառակը՝ օգտագործվում է հնարավոր ամեն մի լծակ փաստաբանին ճնշելու համար»,-գրել է նա։
Փաստաբանը համարում է, որ գրասենյակի վրա հարձակում գործած անձինք եղել են մոլորեցված ու ուղղորդված որոշ պաշտոնատար անձանց կողմից։
«Ֆիզիկական բռնություն է գործադրվել անգամ վեճը հարթելու համար միջամտող անձանց նկատմամբ, հարվածել են դեմքին։ Պարզվել է, որ այս ավերածությունների պատճառն այն է, որ մենք պաշտպանում ենք պետական դավաճանի շահերը, ես նրանց բացատրեցի, որ պաշտպանում ենք անձի շահերը, որը մեղադրվում է պետական դավաճանության համար, սակայն զինվորական որևէ գաղտնիքի հետ առնչություն չի ունեցել»,-հրապարակած տեսանյութում ասում է փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա