Բագրատ Սրբազան. Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի
«Մեզ ասում են՝ մի շնչեք, պատերազմ կլինի։ Խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի հանրապետության օրհներգն ենք բացականչում, մեզ ասում են՝ մի արեք պատերազմ կլինի»,-Մակարավանքում խաչքարի օծման ժամանակ իր խոսքում նշում է Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպող Գալստանյանը։
Շարունակելով խոսքը՝ նա նշում է.
«Իրար բարև ենք տալիս, ասում ենք գալ տարին Շուշիում եք լինելու, մեզ ասում են, մի ասեք այդ անունը, պատերազմ կլինի։ Եվ այսպես շարունակ... մի մարզվեք, մի հաղթեք, մի շնչեք, հաց մի կերեք, տեղից տեղ մի շարժվեք, Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք, որովհետև պատերազմ կլինի։ Այդ արդեն պատերազմ է, և մենք հենց այդտեղ պետք է հաղթենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արձագանք Պապոյանին. «Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն»
- «Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը մանիպուլացնում է գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան