Առողջություն 23:08 12/07/2023 Արցախ

Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները

«Մեդիամաքս»-ը հատուկ ռեպորտաժով անդրադարձել է պաշարված Արցախում հղիների կրած դժվարություններին, պարենի, վառելիքի բացակայության հետևանքներին.

«Արցախի շրջափակման 7 ամիսների ընթացքում հաճախ է խոսվել «բլոկադայում ծնվածների» մասին: Ինչ խոսք, ծնվածների թվերը եզակի հույսի շող էին Արցախից որևէ դրական լուրի սպասողների համար: Մինչդեռ այդպես էլ չծնվածների մասին քչերն են իմանում: Թերսնուցում, մշտական սթրես, վառելիքի բացակայության պատճառով ներքին տեղաշարժի անհնարինություն, անհրաժեշտ բուժօգնության հասանելիության խնդիր, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ու գազի իսպառ բացակայության հետևանքով կենցաղային ծանր պայմաններ իրենց բոլոր հետևանքներով: Սրանք, թերևս, բավարար պատճառներ են լուրջ մտահոգվելու, որ առաջիկա ամիսներին կարող ենք արձանագրել Արցախում ծնելիության նվազման միտումներ:

Բլոկադայում վերը նշված խնդիրների պատճառով այդպես էլ չծնված բալիկներին կորցրած կամ հղիությունը հարկադրաբար ընդհատած կանանց մասին, հասկանալի պատճառներով, Արցախում հրապարակային խոսելուց խուսափում են և՛ հասարակությունը, և՛ մասնագետները: Մինչդեռ ՄԱԿ-ի՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման կոնվենցիայի երկրորդ հոդվածում տեղ գտած առնվազն երկու կետ խոսում է հենց նման իրավիճակների մասին.

Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը:

Բլոկադայի գրեթե ամբողջ ընթացքում Կարմիր Խաչի առաքելությունն իրականացրել է Արցախից հղի կանանց տեղափոխման ծրագիր՝ բժշկի համապատասխան ցուցման դեպքում: Այս փոխադրումները, սակայն, ժամանակ առ ժամանակ ընդհատվում են իրավիճակի սրմանը զուգահեռ, իսկ լավագույն դեպքում հղիները կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող այլ անձինք ստիպված են լինում սպասել տեղափոխման իրենց հերթին, որը երբեմն շաբաթներ ու ամիսներ է տևում:

Հուլիսի 11-ին Ադրբեջանը հերթական անգամ խոչընդոտել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով և գործ հարուցել ԿԽՄԿ դեմ՝ մեղադրելով նրանց մաքսանենգության մեջ: Այսպիսով՝ բուժառուների տեղափոխումները կրկին անորոշ ժամանակով դադարեցված են:

«Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել»       

Մեր զրուցակիցներից 36-ամյա Վ-ի հղիությունը բլոկադայի հետ հավասար է զարգացել. անցած 7 ամիսների ընթացքում նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է հիվանդանոցում՝ վիժման վտանգով:

«Հղիությանս մասին իմացել եմ 2022թ․ դեկտեմբերի 10-ին։ Օրը շաբաթ էր։ Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, գնացի լաբորատորիա, մի շարք անալիզներ հանձնեցի։ Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ճանապարհը նորից փակվել է։ Այդ անալիզներն այդպես էլ Երևան չուղարկվեցին։ Դա առաջին խնդիրն էր, որին առերեսվեցի հղիությանս ընթացքում։ Տանը միշտ կատակով ասում ենք, որ մեր բալիկը բլոկադայի հասակակիցն է։ Եվ, ինչ թաքցնեմ, հույս ենք պահում, որ ծնվելուն պես բլոկադան էլ կվերանա» ։

Երիտասարդ կինը խոստովանում է՝ կենցաղային խնդիրներից զատ, պաշարված Արցախում սերնդի շարունակության համար պատասխանատու կանանց ամենամեծ խնդիրը, այնուամենայնիվ, անդադար սթրեսն է.

«Երբ գազօջախն ընդամենը կահույքի մաս դարձավ, մենք վերադասավորեցինք սենյակները։ Բազմոցն ու բազկաթոռը եկան, շարվեցին փայտի վառարանի շուրջը։ Եվ մենք վերհիշեցինք, որ վառարանի վրա եփած ճաշն անհամեմատ համով է, տերևներով ու խոտաբույսերով թեյը՝ նույնպես։ Ես չեմ սիրում տրտնջալ, բողոքել։ Հարմարվել ու ապրել ենք։ Կենցաղային խնդիրները շատ ավելի հեշտ են հաղթահարվում, քան հոգեբանական խնդիրները։ Ամենամեծ փորձությունը անորոշությունն է։ Մշտական տագնապը։ Ես մինչև հիմա ինքս  ինձ հարցնում  ու պատասխան չեմ գտնում՝ արդյոք անպատասխանատվություն չէ՞ այս պայմաններում երեխա ունենալը։ Հղիության վաղ շրջանում, երբ առաջին անգամ երեխային կորցնելու վտանգով հիվանդանոց պառկեցի, պարզվեց, որ անհրաժեշտ դեղը ծննդատանը չկա։ Բժիշկն առաջարկեց փոխարինողը՝ միաժամանակ  ամուսնուս  առաջարկելով ինքնուրույն գտնել դեղը։ Բայց նրա անհույս ժպիտը հուշում էր, որ բոլոր  որոնումները վառելիքի ապարդյուն ծախս պիտի լինեն. Ստեփանակերտում այդ դեղը  չկա։ Իսկ վառելիքի սղությունն իսկապես լուրջ խնդիր էր և է» ։

Հղիների ու նոր ծննդաբերած կանանց համար այդքան կարևոր վիտամինները պարունակող մթերքներից այսօր Ստեփանակերտի խանութներում և շուկայում չկա գրեթե ոչինչ: Շաբաթներ առաջ հայտնված տեղական և շատ թանկ ձմերուկը, կիլոգրամը 600 դրամով կարտոֆիլն ու 1300 դրամով լոբին միակ տեղական մթերքներն են, որոնք հնարավոր է ձեռք բերել: Կաթնամթերքի տեղական արտադրությունը, որը ինչ-որ տեղ մեղմում էր ճգնաժամը ձմռան ու գարնան ամիսներին, այժմ նույնպես կանգնած է՝ համապատասխան տարաների բացակայության պատճառով:

Հղիության ընթացքում համապատասխան սննդի բացակայության, հեմոգլոբինի բարձրացման համար մի քանի փունջ սպանախի կամ որևէ բանջարեղենի անվերջ ու հուսահատ փնտրտուքների մասին Վ.-ն համեստորեն լռում է: Գուցե այն պատճառով, որ իր իսկ աչքի առաջ առավել ծանր հետևանքներով դեպքեր էլ են եղել:  

«Առաջին անգամ ծննդատանը ես թերսնված հղի տեսա, որը նույնիսկ ուշաթափվեց միջանցքում, բոլորիս աչքի առաջ։ Թե ինչ գնով են աշխատել Արցախի հիվանդանոցները՝ միայն իրենք կիմանան։ Ես միայն կարող եմ վկայել բուժաշխատողների հոգատարության ու սրտացավության մասին։ Ես տեսել եմ, թե ինչպես են բուժքույրերը ուտելիք տանում նշածս թերսնված հղիի համար, ինչպես են բժիշկները համոզում մեզ, որ միրգ-բանջարեղենը՝ հեչ, կարևորը մենք միս ուտենք։ Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել։ Նախկինում շատ բան չէր հնարավոր պատկերացնել։ Օրինակ, որ հնարավոր է ես հրաժարվեմ Կարմիր խաչի միջոցով մեկնել Երևան՝ լրացուցիչ հետազոտությունների, չնայած բժշկի հորդորներին: Որովհետև չեմ կարող որդուս տանը թողնել։ Ոչ թե որովհետև նրան խնամող չի լինի, պարզապես ամեն վայրկյան կարող է նորից պատերազմ բռնկվել։ Ու մենք նրա կողքին չենք լինի։ Ես դա թույլ տալ չեմ կարող։

Այժմ, երբ երեխայի ծնվելուն մեկ ամիս է մնացել, ի հայտ եկավ ևս մեկ խնդիր․ Ստեփանակերտում խնդիր է նորածնի հագուստ, մանկասայլակ, տակդիր և նման այլ իրեր գտնելը։ Հատկապես, երբ ի վիճակի չես շրջել քաղաքի բոլոր խանութները։ Ոտքով։ Վառելիքի խնդիրը, ինչպես ասացի,  սրվում է օրեցօր։ Որոշ ապրանքներ պատվիրեցի Երևանից։ Բայց հունիսի 15-ի դեպքից հետո այդ հնարավորությունն էլ կորավ։ Երևանից որևէ ապրանք այլևս չի կարող Արցախ հասնել» ։

Ստեփանակերտում բնակվող և երեք ամիս առաջ մայրացած Մարգարիտա Ղուշունցը պատմում է արդեն հետծննդաբերական բարդությունների մասին: Առաջին իսկ խնդրի հետ երիտասարդ մայրիկը բախվեց ծննդատան վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխվելու պահից սկսած: Մարգարիտայի փոքրիկի ծնվելու օրերին Արցախում արդեն շաբաթներ շարունակ դադարեցված էր գազամատակարարումը և ջեռուցման խնդիրների պատճառով անհնար էր հիվանդասենյակի ջերմաստիճանն անհրաժեշտ նորմայի մեջ պահել:

«Ստիպված երեխաներին մի քանի ծածկոցով փաթաթում, պահում էինք մեր կողքին, ես էլ վիրահատված: Այն կանայք, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել, կհասկանան, թե որքան բարդ բան է դա», - հիշում է Մարգարիտան:

Գազի և տրանսպորտի բացակայության պատճառով Մարգարիտայի հարազատները նրա սնունդը հիմնականում ոտքով էին բերում հիվանդանոց: Բերում էին այն, ինչ գտնվում էր շրջափակված քաղաքում: Երեխային կրծքով կերակրող մայրիկի համար անհրաժեշտ մասուրի և խնձորի հյութի ու այլ «ճոխոթյունների» մասին Արցախում ծննդկանները երազել չէին կարող այդ պահին:

Ներկայում Մարգարիտան նաև ստիպված է կաթնախանուրդ հայթայթել երեք ամսական աղջկա համար, քանի որ իր կրծքի կաթը թեև բավարար է, սակայն բավարար վիտամիններ չի պարունակում փոքրիկի համար՝ մոր «բլոկադային» սննդակարգի պատճառով: Թե որքան բարդ է շրջափակված Արցախում հայթայթվել կաթնախարնուրդ՝ գիտեն միայն արցախցի մայրիկները:

Մեզ հետ խոսելու պահին Մարգարիտան գտնվում էր շաքարավազի երկար ու ձիգ հերթի մեջ, որտեղից հույս ուներ վերադառնալ այնքան շաքարավազով, որ գոնե քաղցր թեյ խմի՝ կաթնարտադրությունը պահելու համար: Բլոկադային հերթը, ինչպես հաճախ է պատահում Արցախում, ապարդյուն անցավ այդ օրը նաև Մարգարիտայի համար: 

Երեխայի համապատասխան ոչ ալերգիկ հագուստը, տակդիրներն ու խնամքի այլ պարագաներ գտնելը, ըստ Մարգարիտայի, նույնպես մեծ խնդիր են. փոքրիկ Ռոզիի համար նոր օրորոց ու վաննա այդպես էլ չգնեցին:

«Մեկ այլ խնդիր է, որ գազի բացակայության ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով մշտական տաք ջրի խնդիր կա և ոչ միշտ ենք կարողանում երեխային խնամել համապատասխան ձևով: Ստիպված օգտագործում ենք թաց անձեռոցիկներ, որոնք գտնելը նույնպես շատ դժվար է, եղածն էլ շատ թանկ է», - ասում է Մարգարիտան, որի ամենամեծ ափսոսանքն ու ապրումները, թերևս, կապված են նրա հետ, որ նորածին Ռոզիին իր ուզածի չափ ժամանակ հատկացնել չի կարող այս շրջանում. երեք երեխաների մայրը շրջափակված Արցախում խիստ թանկացումների պատճառով չի կարող հույսը դնել միայն ֆիզարձակուրդի վճարումների վրա և ստիպված է վերադառնալ աշխատանքի:

Համարձակվե՞լ երեխա ունենալ բլոկադայում, թե՞ ոչ. մայրացած ու չմայրացած արցախաբնակ հայ կանայք չեն կարող հստակ պատասխանել այս հարցին:

Մարգարիտան երրորդ բալիկի մասին իմացել է բլոկադայից ամիսներ առաջ, սակայն չի թաքցնում՝ հետպատերազմյան Արցախում նորից մայրանալը հեշտ որոշում չէր.

«Հղիությանս մասին իմացել եմ օգոստոսի 5-ին, հենց այդ օրերին նորից խփել էին Մարտակերտի վրա, զոհեր ունեինք: Ես հենց այդ պահին էլ երկընտրանքի առաջ էի՝ ունենալ այս հրաշքին, թե ոչ: Հաղթեց այն միտքը, որ մեր ազգը, թեկուզ հենց այս պայմաններում, բայց պիտի բազմանա: Շատ լավ գիտակցելով, որ ինչքան գնա՝ ավելի է դժվարանալու: Թշնամու ձեռագիրն իմանալով, գիտեի, որ թե՛ հղիության ընթացքում ենք խնդիրներ ունենալու, թե՛ դրանից հետո: Ու հենց այդպես էլ եղավ»»։

Սոֆիա Հակոբյան (Ստեփանակերտ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}