ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը
ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հաղորդագրություն է տարածել Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ.
«Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազննին չեն խուզարկվում, ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում
- ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել. ԿԽՄԿ
- Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է
- Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի իրավիճակը
- Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս