Ջերմային ալիքի գագաթնակետը՝ Եվրոպայում
Եվրոպայում ծայրահեղ շոգ է, օդերևութաբանները զգուշացնում են ուժեղ ամպրոպների վտանգի մասին։ Եվրանյուզի հաղորդմամբ, Ավստրիայում դիտարկվում է պատմական ջերմաստիճանի առավելագույնը։ Հանրային հեռուսատաընկերության հաղորդավարը հենց եթերում ջուր է լցրել վրան։ Կառավարությունը ստեղծել է հատուկ կենտրոններ, որտեղ կարելի է թաքնվել արևից և զովանալ օդորակիչի տակ։
Մեկ սեզոնի ընթացքում երկրորդ անգամ Իսպանիային պատել է ջերմային ալիքը։ Երկրի տարածքի մեծ մասում հայտարարվել է ջերմային տագնապ, տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։
Ֆրանսիայի արևելքում հինգ դեպարտամենտներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել քամու ուժեղ պոռթկումների և հորդառատ անձրևների սպառնալիքի պատճառով։ Ինը շրջաններում նարնջագույն մակարդակ է սահմանվել անոմալ շոգի, 21-ում՝ ամպրոպի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմային սթրեսի առաջացման պատճառներն ու հետևանքները
- Ամռան շոգին ինչպես պաշտպանել երեխաներին ջրազրկվելուց
- Շոգ եղանակին ընդառաջ