Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը վստահության ամրապնդման շուրջ
Թուրքիայի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկխոսություն պահպանել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցների շուրջ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Նիկոս Դենդիասի հանդիպման արդյունքներով։
«Հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերություններում դրական մթնոլորտի, երկխոսության բաց ուղիների պահպանման կարևորության մասին: Հաստատվել է պայմանավորվածություն վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ հանդիպումները վերսկսելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 5-ին։
Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Դրանք տեղի են ունեցել մամուլի համար փակ դռների հետևում։
Հարակից հրապարակումներ`
- Դեմ ենք Էգեյան ծովում Թուրքիայի հետ համատեղ էներգետիկ աղբյուրների օգտագործմանը․ Հունաստանի նախկին վարչապետ
- Հունաստանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
- Թուրքիան պետք է իր նեոօսմանյան քաղաքականությունից վերջնականապես հրաժարվի․ Հունաստանի արտգործնախարար
- Հունաստանն ակնկալում է,որ Թուրքիայում ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կմտցվեն
- Հունաստանի վարչապետը նախագահին խնդրել է ցրել խորհրդարանականը և նոր ընտրություններ նշանակել մայիսի 21-ին
- ԱՄՆ-ը F-15 կործանիչներ է տեղափոխել Հունաստան Սև ծովում զորավարժություններին մասնակցելու համար