Ադրբեջանը կրակել է Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ադրբեջան սահմանին կայացել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը
- Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան